Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի - Երևան - Թբիլիսի երթուղով չվերթերը
22/07/2021 20:04

Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի - Երևան - Թբիլիսի երթուղով չվերթերը

MyWay ավիուղիները հուլիսի 22-ից մեկնարկել է Թբիլիսի- Երևան- Թբիլիսի երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար դիմել ավիաընկերությանը: