Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (Տեսանյութ)
23/07/2021 16:21

Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (Տեսանյութ)

Տոկիոյի ճապոնական ազգային մարզադաշտում մեկնարկել է XXXII ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Արարողությունը տեղի է ունենում գրեթե դատարկ տրիբունաներում՝ համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

Միայն 950 VIP հանդիսատես է կարողացել ներկա լինել միջոցառմանը, այդ թվում՝ աշխարհի պետությունների ղեկավարներ և միջազգային կազմակերպություններ:

Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերը հետաձգվել են 2020-ից 2021 թվականին: Խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Մեկնարկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը (Տեսանյութ)