Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան
26/07/2021 14:18

Հայաստանում շրջանառվում է կորոնավիրուսի «դելտա» շտամը. Անահիտ Ավանեսյան

Աշնան առաջին կեսին ունենք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է «դելտա» շտամին, Ավանեսյանն ասաց, որ այս պահին սեկվենավորած նմուշ դեռ չկա, սակայն Հայաստանում այն շրջանառվում է։

«Ինչու, որովհետև մենք ունենք բաց սահման և՛ Ռուսաստանի, և՛ Վրաստանի հետ, որտեղ հայտնաբերված է այդ շտամը», - նշեց նա։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առողջապահական համակարգը շարունակում է շատ լարված կերպով աշխատել ու սպասարկել կորոնավիուսով վարակված բոլոր հիվանդներին։

«Ամեն ինչ անելու ենք, որ բնակչության 40-50 տոկոսը պատվաստվի ու մենք ավելի անվտանգ միջավայրում լինենք», - ասաց Անահիտ Ավանեսյանը։