26/07/2021 16:20
Հայտնի է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00-ին։
Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ:
Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը:
Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: