.jpg)
28/07/2021 19:36
Իրադրությունը կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՀՀ ՊՆ
Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։