Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
30/07/2021 13:20

Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։

Ստորագրած որոշման համաձայն՝ Բորիս Սահակյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար:

Հուլիսի 19-ին Վահագն Մելիքյանն ազատվել էր արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Մելիքյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2018 թվականի մայիսի 22-ին։

Նա հայտարարել էր, թե չի ընդունել «նախկինների ու ներկաների բաժանելու հիվանդագին երևակայությունը»։

Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել