Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում ու փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել. ՊՆ
31/07/2021 11:28

Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում ու փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել. ՊՆ

Այսօր՝ ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 

Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։

Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Ադրբեջանը կրակ է բացել սահմանի Երասխի հատվածում ու փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել. ՊՆ