Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ
31/07/2021 11:03

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ

Հուլիսի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 110 դեպք, որոնցից 219 864-ն` առողջացած, 4614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4511 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 340 258 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6251 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 6 մահվան դեպք:

Կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն այլ հիվանդության պատճառով մահացածների ընդհանուր թիվը 1121 է:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորանավիրուսի 243 նոր դեպք, մահացել է 6 մարդ