02/08/2021 19:35
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:
«Հուսով եմ, որ ձեր կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը»,-ասվում է Պուտինի շնորհավորական հեռագրում:
«Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսությունը և համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ», - ասվում է հեռագրում:
Պուտինը Փաշինյանին մաղթել է «հաջողություն, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն»: