ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան
09/08/2021 10:33

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, լրագրողներին հայտնել է Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա խոսքով, օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:

Հանդիպումների ընթացքում Զասը հայկական կողմին կտեղեկացնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստի նախապատրաստման մասին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան