Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չի ունեցել
11/08/2021 10:56

Ադրբեջանը հարվածային անօդաչուներ է կիրառել ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չի ունեցել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՊԲ-ից։

Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: