Իշխանությունը սադրեց, որպեսզի բախում տեղի ունենա․ Սեյրան Օհանյան
25/08/2021 11:31

Իշխանությունը սադրեց, որպեսզի բախում տեղի ունենա․ Սեյրան Օհանյան

Իշխանությունն ինքը իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«ԱԺ-ում բախում, հրմշտոցներ են եղել։ Դահլիճում չեմ տեսել վարչապետին, որովհետև ակնոցս կոտրվեց», - ասաց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել, երբ «Շիշ բռնող» մականունով հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ «հայրենիքի դավաճաններ» էր որակել Պաշտպանության նախկին նախարարներին։

Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շշեր էին նետվել, Սարգսյանը նույն կերպ էր պատասխանել։

Իշխանությունը սադրեց, որպեսզի բախում տեղի ունենա․ Սեյրան Օհանյան