Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը թիմին կմիանա Սկոպյեում
30/08/2021 12:21

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը թիմին կմիանա Սկոպյեում

Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։

Այսպիսով, մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով - «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան - «Արարատ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)

Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)

Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)

Դավիդ Դավիդյան - «Խիմկի» (Ռուսաստան)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Վբեյմար Անգուլո - «Արարատ-Արմենիա»

Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»

Էրիկ Վարդանյան - «Փյունիկ»

Հարձակվողներ

Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»