13/09/2021 22:43
«Ֆիզգորոդոկում» 20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ
20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ, հայտնում է «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջը։
«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը», - հայտարարել է նա։
Մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին, նշված է հրապարակման մեջ։