20/09/2021 17:09
ՌԴ Պետդումայի ընտրություններում առաջատարը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է
Հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների թարմացված տվյալները։
Քվեաթերթիկների 99 տոկոսի մշակման արդյունքների համաձայն, ընտրություններում 49,82 տոկոս հավաքել է իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։
Երկրորդ տեղում Ռուսաստանի «Կոմունիստական կուսակցությունն» է՝ 19 տոկոս քվեով։
Երրորդ տեղում Ռուսաստանի Լիբերալ-Դեոմկրատների կուսակցությունն է՝ 7,49 տոկոս քվեով։
«Արդար Ռուսաստան-Հանուն ճշմարտության» կուսակցությունը հավաքել է 7,42 տոկոս, իսկ «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,35 տոկոս։
Բացի այդ, «Եդինայա Ռոսիա»-ն առաջատարի դիրքը պահպանում է 199 միամանդատ տարածքներում։
9 շրջաններում կարողացել են առաջ անցնել կոմունիստները, 8-ում՝ «Արդար Ռուսաստան կուսակցությունը։