20/09/2021 16:09
Հայտնի է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը
ՀՀ կառավարությունը ներկայացրել է Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների օրակարգը:
Ժամը 09։00 - ին՝ բարձրաստիճան պաշտոնյաների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Ժամը 12։00 -ին՝ պարգևատրման արարողություն ՀՀ նախագահի նստավայրում։
Ժամը 14։00 -ից սկսած՝ ՀՀ ուժային կառույցների ստորաբաժանումների քայլերթեր մայրաքաղաքի փողոցներում։
Ժամը 20:00 – ից՝ Երևանի Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառում. մուտքն ազատ է։