23/09/2021 17:32
Նահանջ ենք գրանցում սփյուռքի բոլոր ճակատներում, կորցնում ենք հայապահպանությամբ աչքի ընկնող ավանդական սփյուռքը․ Սինանյան
Իրականում նահանջ ենք գրանցում սփյուռքի բոլոր ճակատներում։ Մենք կորցնում ենք հայապահպանությամբ աչքի ընկնող ավանդական սփյուռքը։ Սա սկսվել է դեռ լիբանանյան քաղաքացիական պատերազմի օրերից, երբ Բեյրութը, Լիբանանն ընդհանրապես սկսեց կորցնել իր հայ բնակչությանը, էլ չեմ խոսում Իրաքի, Սիրիայի պատերազմի հետևանքների մասին, ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում սփյուռքի հիմնախնդիրների շուրջ ծավալված քննարկմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանը:։
Սինանյանը խոսեց նաև կառավարության ձեռնարկած քայլերի մասին՝ ներկայացնելով, թե ինչ է արվել՝ սփյուռքահայերի խնդիրների լուծման, նրանց ներգաղթն ապահովելու ուղղությամբ։