25/09/2021 12:56
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է, պրոֆեսորն առողջական խնդրի պատճառով չի ներկայացել նիստին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստը մեկնարկել է։
Ավելի վաղ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կայուն ծանր է, խնդիրներ կան շնչառության հետ։
Դատավորն ընթերցեց Արմեն Չարչյանի դիմումը՝ հասցեագրված դատարանի նախագահին, որով պրեֆոսորը տեղեկացնում է, որ չի կարող մասնակցել նիստին՝ առողջական խնդիրներից ելնելով։
«Ներկայում ես ստացիոնար բուժում եմ ստանում Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում, ուստի խնդրում եմ իմ բացակայությունը համարել հարգելի», - Չարչյանի դիմումն ընթերցեց դատավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):