17/10/2021 23:54
Առուշանյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է. Ընտրություններում հաղթանակի մասին նրան կհայտնի փաստաբանը (Տեսանյութ)
Գորիսի համայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պատրաստվում է Առուշ Առուշանյանին հայտնել, որ նա հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
«Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը», - ասաց Ալեքսանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։
Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6256 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։
Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։