22/10/2021 14:24
Գերմանիայի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ուժ ցուցադրել» Ռուսաստանին
ՆԱՏՕ-ն պետք է ցույց տա Ռուսաստանին, որ անհրաժեշտության դեպքում կարող է նաև ուժ կիրառել, «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ-Քարրենբաուերը։
«Ոչ ոք չպետք է դիտարկի դաշինքի գործընկերների նկատմամբ հարձակման հնարավորությունը Մերձբալթյան երկրներում և Սև ծովում», - ասել է նա։
Գերմանիայի ՊՆ-ը պնդել է, որ Մոսկվան պարբերաբար խախտում է այդ երկրների օդային սահմանը, այդ պատճառով պետք է հատուկ ուշադրություն դարձնել դրա պաշտպանությանը։
Աննեգրետ Քրամփ-Քարրենբաուերը Ռուսաստանին մեղադրել է նաև պարբերաբար կիբերհարձակումներ իրականացնելու, Բելառուսի և ԵԽ սահմանին միգրացիոն ճգնաժամ առաջացնելու մեջ։