26/11/2021 19:50
Թուրք ընդդիմադիր գործիչները մասնակցել են ԼԳԲՏ ներկայացուցիչների երթին, ոստիկանությունը պղպեղային գազ է կիրառել
Ստամբուլի կենտրոնական փողոցներում նոյեմբերի 25-ին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը, բազմաթիվ կանայք և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ բռնության դեմ երթ են իրականացրել, հայտնում է Ermenihaber.am-ը
Երթին մասնակցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները ներկայացնող պատգամավորներ, ինչպես նաև կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններ։
Ակցիայի ժամանակ hնչել են Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանված կանանց և բանտերում գտնվող կին քաղաքական գործիչների անունները, նաև կարգախոսներ՝ «Ստամբուլի կոնվենցիան ապրեցնում է», «Կանայք միասին են, միասին ուժեղ են» և այլն։
Ոստիկանությունը միջամտել է ակցիային։ Կիրառվել է պղպեղային գազ։