27/11/2021 16:37
Իլհամ Ալիևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է Փաշինյանի ու Պուտինի հետ հանդիպման արդյունքների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ալիևը Լուկաշենկոյին տեղեկացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:
Ադրբեջանի ու Բելառուսի նախագահները քննարկել են նաև Ադրբեջանի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ:
Հիշեցնենք` երեկ Սոչիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը:
Եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: