04/12/2021 14:20
Չեմ ճանաչում ոչ մեկի «կարմիր գծերը»․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում չի հարգելու ոչ մեկի սահմանած «կարմիր գծերը»։
Լրագրողները Բայդենին խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի Մոսկվան ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների հետագա մոտեցումն Ուկրաինայի սահմաններին և Ուկրաինայի տարածքում հարվածային համակարգերի, ինչպես նաև հիպերձայնային զենքի տեղակայումը «կարմիր գիծ» է համարում։
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը նշել է․ «Ես չեմ ճանաչում ոչ մեկի «կարմիր գծերը»»։
Նա հավելել է, որ ակնկալում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «երկար զրուցել»։
«Մենք վաղուց տեղյակ ենք Ռուսաստանի գործողությունների մասին։ Ակնկալում եմ, որ Պուտինի հետ երկար խոսակցություն կունենանք», - ասել է Բայդենը։
Նա չի հստակեցրել ՌԴ նախագահի հետ հանդիպման հնարավոր ժամկետն ու ձևաչափը։