«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են
16/12/2021 09:54

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից: Այս ազատումն ամենևին էլ պատահական չէ:

Բանն այն է, որ Աննա Գրիգորյանը համարվում է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կադրերից, և նրան հեռացրել են հենց այդ պատճառով:

Այժմ խորհրդարանում ընթանում են կադրային փոփոխություններ, և Արարատ Միրզոյանի կադրերին հերթով փոխելու են։

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են