Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը (Տեսանյութ, լուսանկարներ)
21/12/2021 15:00

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց Ամերիաբանկի «Մալաթիա» մասնաճյուղը (Տեսանյութ, լուսանկարներ)

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում` Զորավար Անդրանիկի 40/4 հասցեում, Ամերիաբանկը բացեց հերթական մասնաճյուղը։

«Մալաթիա»-ն այս տարի բացված հինգերորդ մասնաճյուղն է: Այն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը:

Մասնաճյուղի բացման առիթով Ամերիաբանկը մշակել է արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ ֆիզիկական և իրավաբանական այն բոլոր անձանց համար, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Մալաթիա» մասնաճյուղում մինչև 2022թ. մարտի 31-ը ներառյալ:

«Ցանցն ընդլայնելու քաղաքականությունը շարունակելու ենք։ Տարեկան 1-2 մասնաճյուղ կբացենք, որպեսզի կարողանանք մեր հաճախորդների կարիքները բավարարենք բոլոր այն տեղերում, որտեղ ունենք թիրախային հաճախորդների կենտրոնացում», - լրագրողների հետ զրույցում ասաց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։

Բանկի մասնաճյուղերում գործարքների 10 տոկոսից պակասն է իրականացվում, բայց քանի որ հաճախորդների բազան անընդհատ ընդլայնվում է, տարեկան 1-2 մասնաճյուղ բացելու անհրաժեշտություն լինում է։

Ամերիաբանկի մասնաճյուղային և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ մասնաճյուղի բացման կապակցությամբ արշավ կա, որի շրջանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առաջարկվում է արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններ։

Հատուկ առաջարկի պայմանները ֆիզիկական անձանց համար.

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Հատուկ արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Մալաթիա» մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել բանկային բոլոր ծառայություններից թեˊ օնլայն և թեˊ օֆլայն եղանակով: