Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
24/12/2021 18:46

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Սիմոնյանի, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Տոնոյանը մեղադրվում է  խոշոր չափի գումար հափշտակելու և հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ