Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով
04/01/2022 12:08

Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով

Թուրքական Pegasus ընկերությունը դիմել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեին` Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Pegasus ընկերությունը դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով:

«Հայտը ներկայումս ուսումնասիրվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից և ողջամիտ ժամկետներում կհրապարակվի որոշումը» , - ասաց Սոնա Հարությունյանը։

Թուրքական Pegasus-ը դիմել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ Երևան-Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով