Ադրբեջանցիները սրճարանի են վերածել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու տարածքը (Տեսանյութ)
17/01/2022 16:10

Ադրբեջանցիները սրճարանի են վերածել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու տարածքը (Տեսանյութ)

Ադրբեջանցիները Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վարչական շենքը վերածել են խորտկարանի, հայտնում է Infoteka24-ը։

Պատերազմի ընթացքում հրետակոծությունից մեծ վնաս է կրել հենց եկեղեցին։ Գմբեթն ամբողջությամբ ավերվել էր։

Եկեղեցու տարածքում գտնվող շենքում, որտեղ ադրբեջանցիներն այժմ սրճարան են հիմնել, կարելի էր գնել մոմեր և սրբապատկերներ։