25/01/2022 19:34
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իշխանությանը քննադատող մեկնաբանություն գրելու համար քաղաքացուն կանչել են ոստիկանություն (Տեսանյութ)
Քաղաքացի Հակոբ Արոյանը «Facebook»-ում գրառման տակ մեկնաբանություն անելու համար հրավիրվել է Ոստիկանության կենտրոնական բաժին:
Արոյանի փստաբանը լրագրողներին հայտնել է, որ որեւէ պարզաբանում չեն ներկայացրել ոստիկանությանը, հետագայում եթե անհրաժեշտ համարեն՝ կներկայացնեն:
«Վերջին ամիսներին, ինչ «ծանր վիրավորանքը» քրեականացված է, կարծիքի արտահայտման սահմանափակումներ ակնհայտորեն կան: Բնականաբար, քաղաքացիները չեն կարողանում իրենց կարծիքը սոցցանցերում արտահայտել»,-ասել է փաստաբանը:
Իսկ քաղաքացին վստահեցրել է, որ շարունակելու է քննադատել իշխանություններին, եթե շարունակեն սխալ քայլեր կատարել։
«Եթե իշխանությունը թույլ է տալիս սխալ քայլեր, չեմ կարծում, որ ոստիկանություն հրավիրելով կփորձեն մտածել, որ քաղաքացիներին ճնշումների ենթարկելով կարգելեն նրանց իրենց մտահոգությունը արտահայտել: Այսօր մնացել է այդ սոցիալական հարթակը»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։