31/01/2022 14:53
Հայաստանի ներկայիս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ. դեռևս լիարժեք կայացած ժողովրդավարական երկիր չենք. Վահագն Խաչատուրյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի կարծիքով` Հայաստանի ներկայիս կառավարման համակարգն ունի լրջագույն թերություններ:
«Մենք դեռևս լիարժեք կայացած ժողովրդավարական երկիր չենք ու մեր մոտ, հատկապես, քաղաքական ու պետական ինստիտուտները առանձնահատուկ չէին աշխատում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Ըստ Խաչատուրյանի` պետական ինստիտուտների չկայացման մեջ մեղավորը եղել են ոչ թե գործող օրենքները կամ Սահմանադրությունը, այլ` կառավարող իշխող ուժի մոտեցումները:
«Բոլոր դեպքերում, կա Սահմանադրություն, որով ապրում ենք, Սահմանադրությամբ այն պաշտոնները, այդ թվում, նաև նախագահի պաշտոնը, ունի որոշակի լիազորություններ ու այդ լիազորությունները պետք է կատարել», - նշեց Խաչատուրյանը, ում թեկնածությունը «Քաղաքացիական պայմանագիր»-ը կառաջադրի նախագահի պաշտոնում: