01/03/2022 19:33
Ուկրաինայի իշխանությունները հաստատում են՝ հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակին (Տեսանյութ)
Ուկրաինայի իշխանությունները հաստատել են, որ հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակին։
Մասնավորապես, հարված է հասցվել ապարատային հեռարձակման կենտրոնին։
Հեռուստաաշտարակի մոտ պայթյունից հետո քաղաքում հեռուստատեսային հեռարձակումը դադարել է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են նախապատրաստում Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտների և Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնի ուղղությամբ։