Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար

02/03/2022 12:43

Վիվա-ՄՏՍ. գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար


Արդեն 17 տարի, Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է երկրին ու հասարակությանն օգտակար լինելու տրամաբանությամբ: Ընկերություն համար արժեհամակարգ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ): Կարևոր են համարվում հատկապես երկարաժամկետ արդյունք տվող ծրագրերը: Դրանցից մեկն էլ Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող՝ բնակարանաշինության ծրագիրն է: Ավելի քան տասը տարի,  «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ գործընկերությամբ, հաջողվել է շահառու ընտանիքների թիվը հասցնել մոտ չորս հարյուրի: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Արագածոտնի մարզում: Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, միայն այս մարզում աջակցություն է ստացել 69 ընտանիք: Զարինջա գյուղում բնակվող Մովսիսյանների ընտանիքը շահառուներից մեկն է, որի նորակառույց տանն էլ հյուրընկալվել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:

«Սովորաբար, ծրագրերի արդյունքը գնահատվում է թվերով և չոր փաստերով: Դա հաշվետվության տեսանելի կողմն է: Կա նաև անչափելի արդյունք. երջանկությունը, որն զգում են տարիների դժվարությունների միջով անցած մարդիկ: Մեզ համար հավասարաչափ կարևոր են երկուսն էլ: Գուցե նաև դա է պատճառը, որ համավարակի ու պատերազմական իրադարձությունների պայմաններում, անգամ, կարողացանք շարունակել ծրագիրը: Երբ կա նպատակ՝ գտնվում են նաև դրան հասնելու ճանապարհները: Այս ծրագիրը երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու ճանապարհներից մեկն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքների՝ տան կարիքը տարբեր մարզերում շատ տարբեր է լինում: Փորձում ենք հնարավորինս աջակցել բոլոր այն ընտանիքներին, որոնք պատրաստակամ են, անկախ նրանից՝ վագոն-տնակում են ապրում, թե կիսակառույցում: Արդյունքում՝ բոլորն էլ ունենում են պարզ ու հարմարավետ կացարան՝ առնվազն կենցաղային հոգսից ազատված կյանք ապրելու համար»,- ասել է  «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Վահրամի ընտանիքը կիսակառույց է ձեռք բերել դեռ տասը տարի առաջ. հայրական՝ ծանրաբեռնված ընտանիքից առանձնանալու նպատակով: Տան շինարարությունն ավարտելու հույսերը, սակայն,  տարեցտարի նվազել են, հոգսերը՝ շատացել: Երեք տարի առաջ, Վահրամն իր կնոջ ու երկու զավակների հետ տեղափոխվել է բետոնե հատակով ու պատերով, կաթացող տանիքով կիսակառույց և միայն գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ է կարողացել ավարտին հասցնել ձգձգվող շինարարությունը: Արդեն չորս ամիս է, ինչ ընտանիքն ապրում է ջեռուցվող ու հարմարավետ տանը; 

«Մենք աշխատող մարդիկ ենք, ինչպես ասում են՝ քարից հաց քամող, սակայն, ինչքան էլ փորձում էինք տնտեսել ու ծախսել տան շինարարության վրա, ոչ մի կերպ չէր ստացվում: Ձեր օգնությունը եթե չլիներ՝ չգիտեմ, թե քանի տարի երեխաներս բետոնի վրա պիտի մնային, առանց տարրական պայմանների, խոնավ ու ցուրտ պատերի մեջ: Ձեր աջակցությունը մեզ համար շատ կարևոր էր: Շնորհակա՛լ ենք», -ասել է ընտանիքի հայրը՝ Վահրամը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը հաստատակամ է: Կողմերը կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում:

2000թ.հունիսից «ՄՏՍ»ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան Այսօր, 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին Այսօր, 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ Այսօր, 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց Այսօր, 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը Այսօր, 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում Այսօր, 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Այսօր, 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին Այսօր, 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն Այսօր, 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Այսօր, 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Այսօր, 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Այսօր, 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ Այսօր, 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա Այսօր, 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Այսօր, 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Այսօր, 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում Այսօր, 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) Այսօր, 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) Այսօր, 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը Այսօր, 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո Այսօր, 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից Այսօր, 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Այսօր, 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան Այսօր, 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան Այսօր, 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) Այսօր, 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ Այսօր, 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում Այսօր, 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են Այսօր, 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել Այսօր, 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան Այսօր, 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ Այսօր, 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) Այսօր, 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը Այսօր, 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Այսօր, 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան Այսօր, 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Այսօր, 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր Այսօր, 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ Այսօր, 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում Այսօր, 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ Այսօր, 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Այսօր, 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա Այսօր, 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից Այսօր, 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան Այսօր, 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին Այսօր, 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Այսօր, 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում Այսօր, 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին Այսօր, 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին Այսօր, 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին Այսօր, 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այսօր, 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը Այսօր, 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ Այսօր, 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին Այսօր, 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում Այսօր, 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել Այսօր, 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն 17/04/2024 22:34 Մոլդովան ամբողջությամբ վերականգնել է Ռուսաստանի հետ փոստային հաղորդակցությունը 17/04/2024 22:18 «Սրանց ուրացման քաղաքականությունը պետք է արժանանա լրջագույն դիմադրության Հայաստանում և Սփյուռքում»․ Կոչ՝ ավելի վճռական ու մեծ թափով մասնակցել Ջահերով երթին 17/04/2024 22:01 Պատմությունը քաղաքական հայտարարություններով չի վերանում․ Թուրք պատգամավոր՝ Գորշ գայլերի ներկայացուցիչն էլ Ցեղասպանության մասին ասում էր, թե ընդամենը 12 հազար հայ է սպանվել 17/04/2024 21:37 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից «Առավոտ» օրաթերթի լրագրողի նկատմամբ սանձարձակ պահվածքը 17/04/2024 21:22 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան 17/04/2024 21:09 «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել» 17/04/2024 20:57 Անհայտ ավտոմեքենայի վարորդը 51-ամյա կնոջ է վրաերթի ենթարկել 17/04/2024 20:47 3-րդ հարկից վայր ընկած երեխայի վիճակը դեռ ծանր է 17/04/2024 20:33 Ինչպե՞ս հասկանալ՝ երբ է մարդը հիմար կամ խելագար ձևանում 17/04/2024 20:22 Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ 17/04/2024 20:11 «Բնակիչները գոհունակություն են հայտնել կառավարության նախաձեռնությունից»․ Պաշտոնական տեղեկատվություն՝ Տավուշի մարզ Փաշինյանի այցի մասին 17/04/2024 19:55 Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան 17/04/2024 19:38 Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին էլ ներկայացրեց Փաշինյանի մշակած «Խաղաղության խաչմերուկ»-ը 17/04/2024 19:20 Վերջին զեկույցների նման զեկույցներ լինելու են, ավելին՝ խստանալու են. Հովհաննես Խուդոյան (Տեսանյութ) 17/04/2024 19:07 ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են․ «Տավուշը հանուն Հայրենիքի» 17/04/2024 18:56 Օրինականության մակարդակի անկում կա համակարգի ներսում․ Նախկին փոխոստիկանապետ 17/04/2024 18:44 Փաշինյանի ռեժիմի գործողությունները վկայում են մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին․ ՀԱԿ 17/04/2024 18:33 Խաչատուրյանը դեսպանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Բաշար ալ Ասադին․ Սիրիայի Անկախության օրն է 17/04/2024 18:23 «Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնեն 17/04/2024 18:09 Լուրերը, որ Իսրայելի բարեկամ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ օդային հարձակումների համար երեք ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ Իրանագետ 17/04/2024 17:56 «Արել է, թող քաշի․ ձեռք է բարձրացրել պետության վրա»․ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյան 17/04/2024 17:44 «Համագործակցության համար» մեդալներ՝ ոստիկաններին 17/04/2024 17:32 Իշխանությունը թիրախավորում է պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել․ «Միասնություն» շարժում 17/04/2024 17:20 Փաշինյանը հետքայլ է արել, բայց դա հարցի լուծում չէ. փորձում են փափուկ բարձ դնել ժողովորդի գլխի տակ. Դանիելյան 17/04/2024 17:07 «Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում 17/04/2024 16:56 «Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտե 17/04/2024 16:45 ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին 17/04/2024 16:38 Իր հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը․ Մուրադ Փափազյան 17/04/2024 16:35 Հայաստանում արված վիրահատությունից հետո Էվան Վրաստան է վերադարձել կուրանալու վտանգը հաղթահարած (Տեսանյութ) 17/04/2024 16:32 Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել 17/04/2024 16:29 Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական 17/04/2024 16:27 Ագարակում 93-ամյա կնոջը բռնաբարելու և սպանելու դեպքի նախաքննությունն ավարտվել է. 24-ամյա երիտասարդը կալանավորվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը