«Հրապարակ». Ինչու սանկցիա կիրառվեց նաև Ռուստամ Մուրադովի դեմ
08/03/2022 09:20

«Հրապարակ». Ինչու սանկցիա կիրառվեց նաև Ռուստամ Մուրադովի դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Արցախում տեղակայված ռուս խաղաղարարների զորամիավորման նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը Ուկրաինայի դեմ պատերազմում առանցքային դերակատարում ունի՝ նա ղեկավարում է Լուգանսկում և Դոնեցկում ռազմական հատուկ գործողությունները:

Սրանով է պայմանավորված, որ Մուրադովի նկատմամբ նույնպես Եվրամիության կողմից պատժամիջոցներ կիրառվեցին՝ Ռուսաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, գործարարների, լրագրողների հետ նույն ցանկում»։

«Հրապարակ». Ինչու սանկցիա կիրառվեց նաև Ռուստամ Մուրադովի դեմ