«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել
12/03/2022 09:28

«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովում ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել։

Բանն այն է, որ յուրաքանչյուր նիստին պետք է հրավիրվի որեւէ անձ ՊՆ-ից կամ այլ կառույցից եւ պատասխանի հարցերին։ Մինչև այժմ միայն Արցախի ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանն է եկել հանձնաժողով։

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչ հանձնաժողովում դեռ չգիտեն՝ որտեղից սկսեն ու ում հրավիրեն, ավելին՝ որոշել են գաղտնի նիստ անել՝ հասկանալու՝ որտեղից պետք է սկսեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ». 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չի կարողանում իր աշխատանքներն իրականացնել