30/03/2022 16:00
Կրեմլը մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքները
Մոսկվան չի կարող արձանագրել, որ ինչ-որ բան խիստ խոստումնալից է և ինչ-որ բեկումներ են սպասվում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում, դեռ բավական երկար աշխատանք է սպասվում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով նախօրեին Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին։
«Դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է կոնկրետ ձևակերպել և թղթի վրա դնել այն, ինչն առաջարկում է։ Մինչ այժմ մենք չենք կարողացել դրան հասնել։ Սա դրական գործոն է», - ասել է Կրեմլի խոսնակը։