Սուրեն Պապիկյանն այցելել է «ԱրմՀայԹեք-2022» ցուցահանդես
01/04/2022 18:03

Սուրեն Պապիկյանն այցելել է «ԱրմՀայԹեք-2022» ցուցահանդես

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։  

Ցուցահանդեսին մասնակցում են հայկական և արտասահմանյան ավելի քան 50 ընկերություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Իրանից, Բելառուսից և մի շարք այլ երկրներից:

Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

 

Սուրեն Պապիկյանն այցելել է «ԱրմՀայԹեք-2022» ցուցահանդես