Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ. կարևորվել է փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում
13/04/2022 18:18

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ. կարևորվել է փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի դեսպանի հետ. կարևորվել է փոխգործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում