«Ժողովուրդ». Իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել
29/04/2022 09:52

«Ժողովուրդ». Իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել

«Ժողովուրդ» օրաթեթրթի տեղեկություններով՝ այս օրերին քաղաքական իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, թերթի տեղեկություններով, քննարկել են՝ ընդդիմադիրներին դիմադրություն ցույց տալու համար արժե փողոց դուրս գալ: Տեղեկությունը ճշտելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ է թերթը կապ հաստատել:

«Խմբակցության մակարդակով նման հարց չի քննարկվել, հետևաբար նման տեղեկության չեմ տիրապետում: Որպես կուսակցական էլ նման ինֆորմացիա չունեմ»,  ասել է Աղազարյանը: Դիտարկմանը, թե իշխանականները ապրիլի 30-ին՝ Քաղաքացու օրը հենց հնարավոր է հակընդդեմ ցույց կազմակերպեն, Աղազարյանն արձագանքել է. «Այդ օրը վաղն է. եթե նման բան լիներ, ապա միջոցառումների մասին նախապես բոլորս էլ կիմանայինք»:

Այնուամենայնիվ, եթե քաղաքական իշխանությունը որոշի իր հզորությունը ցույց տալու համար փողոց դուրս գալ, ապա քաղաքացիական բախումները անխուսափելի կլինեն, ինչը հատկապես կիսապատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի շահերից չի բխում հաստատ։
 

«Ժողովուրդ». Իշխանությունները քննարկում են իրենք էլ իրենց հերթին հանրահավաք նախաձեռնել