.jpg)
17/05/2022 20:36
Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող. ՀՀ ՊՆ
Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: