Միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Վանեցյան
18/05/2022 14:54

Միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Վանեցյան

Պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանի և Տիգրան Աբրահամյանի հետ այցելել ենք ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչություն, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
 
«Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Փառք ու պատիվ հերոսներ լույս աշխարհ բերած ծնողներին, հավերժ փառք մեր ընկած եղբայրների հիշատակին:
 
Հ․Գ․ Գարիկ Գալեյանը ինքնազգացողության վատթարացման պատճառով այս պահին տեղափոխվել է հիվանդանոց», - գրել է Վանեցյանը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, ձերբակալել էին, նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտորն։

 

Միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Վանեցյան