«Փաստ». Ազգային ուժերի պայքարի փուլում ենք
19/05/2022 10:00

«Փաստ». Ազգային ուժերի պայքարի փուլում ենք

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ուժերի պայքարի փուլում ենք: Այս պայքարը պետք է լինի, որովհետև գործող իշխանությունները պետք է գիտակցեն, որ իրենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ ոչ միայն չեն կարողացել լուծել ճգնաժամերը, այլ միայն խորացրել են դրանք:

Եվ այսօր էլ պայքար է ընթանում հանուն նրա, որ կարողանանք գտնել ազգային միասնական մոտեցումը, ինչը թույլ կտա հաղթահարել ճգնաժամերն ու երկիրը դեպի զարգացում տանել, որ գոնե մեր ազգային՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, ապագայի խնդիրները գալիք սերունդների համար լուծման ինչ-որ ուղղություն ստանան:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված շարժմանը՝ նման տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը»։

«Փաստ». Ազգային ուժերի պայքարի փուլում ենք