20/05/2022 20:43
Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են գործել տասնամյակներ․ Մեդվեդև
Ակնհայտ է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շատ երկար ժամանակ են գործելու, նույնիսկ տասնամյակներ, հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք քաջ գիտակցում ենք, որ սահմանված պատժամիջոցները շատ, շատ երկար են գործելու, և դա որևէ կապ չունի Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետ։ Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները երկարաժամկետ են, ինչպես նախկինում՝ խորհրդային տարիներին էր։ Այսինքն, դրանք կգործեն տասնամյակներ»,- ասել է Մեդվեդևը։
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հավելել է, որ այս պարագայում Ռուսաստանը պետք է ապավինի միայն սեփական ուժերին ու հնարավորություններին։