20/05/2022 10:42
Երևանում ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնդ Ռիսոնը։
Այդ օրը՝ ժամը 16։00-ի սահմաններում, Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով էլ Audi-ի ուղևոր Ա. Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։