«Մետոտրեքսատ», «Լեֆլյունոմիդ».  Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման մեջ լայնորեն կիրառվող բազիսային դեղերը

24/05/2022 13:54

«Մետոտրեքսատ», «Լեֆլյունոմիդ». Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման մեջ լայնորեն կիրառվող բազիսային դեղերը


Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։

Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման մեջ լայնորեն կիրառվող դեղերի մի խումբ կոչվում է բազիսային դեղեր, կամ հիմնական դեղեր, կամ հիվանդության ընթացքի վրա ազդող դեղեր։ Ի տարբերություն սիմպտոմատիկ (ախտանշանային) դեղերի՝ այս խումբը հնարավորություն է տալիս կանխել ընդհանուր հիվանդության զարգացումը, երբեմն ունենալ կայուն երկարատև ռեմիսիա՝ հիվանդության հետ զարգացում։

Այս դեղերց ամենհաճախ օգտագործվողը «Մետոտրեքսատն» է։

«Մետոտրեքսատը» մանկական պրակտիկայում սկսվել է  օգտագործվել շատ տարիներ առաջ տարբեր հիվանդությունների բուժման համար: Սկզբում այն ստեղծվել էր որպես հակաքաղցկեղային դեղամիջոց, քանի որ ընդունակ էր դանդաղեցնելու բջիջների բաժանումը (պրոլիֆերացիա): Այս ազդեցությունը նշանակալի է միայն բարձր դոզաների դեպքում: Ցածր դոզաներով օգտագործելիս, ինչպես դա արվում է ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ, «Մետոտրեքսատի» հակաբորբոքային ազդեցության մեխանիզմներն այլ են: Այդպիսի փոքր դեղաչափերով օգտագործելիս կողմնակի ազդեցությունների մեծամասնությունը, որոնք բնորոշ են բարձր դեղաչափերի համար, կամ չեն առաջանում, կամ շատ ավելի թեթև են լինում և դրանց կառավարելն ավելի հեշտ է:

«Մետոտրեքսատը» լինում է երկու ձևով՝ հաբերի և ներարկման լուծույթի: Այն ընդունում են շաբաթական մեկ անգամ՝ միշտ շաբաթվա միևնույն օրը: Ֆոլաթթվի նշանակումը «Մետոտրեքսատի» ընդունումից 24 ժամ հետո նվազեցնում է որոշ կողմնակի ազդեցությունների զարգացման հավանականությունը: Ներմուծման ձևը և դեղաչափը որոշվում է բժշկի կողմից՝ կախված երեխայի վիճակից: Հաբերն ավելի լավ են ներծծվում, եթե դրանք ընդունում են ուտելուց առաջ, սովորաբար, ջրով: Ներարկումները կատարվում են ենթամաշկային, ինչպես  ինսուլինի ներարկումները շաքարային դիաբետի ժամանակ, սակայն կարող են տրվել նաև միջմկանային կամ, շատ հազվադեպ, նաև ներերակային եղանակով: Ներարկումների առավելությունն այն է, որ դեղի ներծծումն ավելի լավ է կատարվում և ստամոքսի գրգռման երևույթներ ավելի հազվադեպ են առաջանում:

Բուժումը երկարատև է: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս դեղի ընդունումը շարունակել հիվանդության ռեմիսիա առաջանալուց հետո՝ ամենաքիչը ևս 6-12 ամիս:

«Մետոտրեքսատով» բուժվող երեխաների մոտ կողմնակի ազդեցություններ, որպես կանոն, հազվադեպ են զարգանում. դրանք են՝ սրտխառնոցը, փսխումը և փորացավերը: Դրանց առաջացումը հնարավոր է մեղմացնել՝ դեղը երեկոյան քնելուց առաջ ընդունելով: Ֆոլաթթու կոչվող վիտամինի զուգահեռ նշանակումով հնարավոր է կանխել այս կողմնակի ազդեցությունների առաջացումը: Երբեմն արդյունավետ է լինում «Մետոտրեքսատի» ընդունումից առաջ և հետո հակափսխումային որևէ դեղ ընդունելը կամ հաբերի ընդունումը ներարկումով փոխարինելը: Այլ կողմնակի երևույթներից հնարավոր են բերանի լորձաթաղանթի վրա խոցիկների առաջացումը, կամ, ավելի հազվադեպ, մաշկի ցանի առաջացումը:

Հազը և շնչառական խնդիրները հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններ են երեխաների մոտ: Արյան բջիջների քանակի նվազումը սովորաբար աննշան է: Լյարդի երկարատև ախտահարումը (լյարդի ֆիբրոզ) երեխաների մոտ խիստ հազվադեպ է առաջանում, քանի որ այլ հեպատոտոքսիկ (լյարդի վրա ազդող վնասակար գործոնները), ինչպիսին է ալկոհոլի չարաշահումը, երեխաների մոտ բացակայում են: Սովորաբար «Մետոտրեքսատի» ընդունումը ժամանակավոր դադարեցնում են, եթե ի հայտ է գալիս արյան մեջ լյարդային ֆերմենտների մակարդակի բարձրացում և վերսկսում են, երբ դրանք նորմալանում են: «Մետոտրեքսատով» բուժման ընթացքում պարտադիր է կանոնավոր կերպով արյան քննությունների կատարումը: Ինֆեկցիաների ռիսկը երեխաների մոտ առանձնապես բարձր չէ:

Կարևոր խնդիրներ կարող են ի հայտ գալ, երբ երեխան դառնում է դեռահաս։  Անհրաժեշտ է խստիվ խուսափել ալկոհոլի ընդունումից, քանի որ վերջինս կարող է բարձրացնել «Մետոտրեքսատի» վնասակար ազդեցությունը լյարդի վրա: «Մետոտրեքսատը» կարող է վնասակար ազդեցություն ունենալ պտղի վրա, այդ պատճառով պարտադիր է պահպանել հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը, երբ անձը դառնում է պտղաբերության տարիքի:

«Մետոտրեքսատը» ցուցված է հիմնական մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ՝ Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտ․ Յուվենիլ Դերմատոմիոզիտ, Յուվենիլ Համակարգային Կարմիր Գայլախտ,  Օջախային Սկլերոդերմիա:

Հաջորդ դեղը, որ կիրառվում է բազիսային բուժման մեջ,  «Լեֆլյունոմիդն» է։

«Լեֆլյունոմիդը» այլընտրանքային տարբերակ է «Մետոտրեքսատի» նկատմամբ անտանելիություն ունեցող հիվանդների համար: Ինչևիցե, մանկական արթրիտի համար այս դեղի օգտագործման փորձը փոքր է և այն հաստատված չէ կարգավորող մարմինների կողմից:

«Լեֆլյունոմիդը» նշանակվում է հաբերի ձևով։ Այս և նմանատիպ բոլոր դեղերի նշանակումը և դեղաչափի ընտրությունը կատարվում է միայն համապատասխան մասնագետի կողմից, ինչպես որ դեղի նշանակումը կարող է փոփոխվել հենց նշված մասնագետի կողմից։  Յուվենիլ արթրիտի բուժման բազիսային դեղերի նշանակումը չի կարող կատարվել կամ փոփոխվել կամայական բժշկի կողմից, քանի որ նման միջամտությունները կարող են բերել հիվանդության սրացման և երեխայի վիճակի կտրուկ վատացման։ 

Քանի որ «Լեֆլյունոմիդը» համարվում է խիստ տեռատոգեն  դեղ (կարող է առաջացնել զարգացման արատներ պտղի մոտ ), իգական սեռի հիվանդները պետք է ունենան հղիության թեսթի բացասական արդյունքներ մինչև այս բուժումը սկսելը և օգտագործեն համապատասխան հակաբեղմնավորիչներ: Կողմնակի ազդեցություններն են՝ լուծը, սրտխառնոցը, փսխումը: Տոքսիկ ազդեցություն ի հայտ գալու դեպքում ցուցված է բուժում բժշկի հսկողությամբ՝ համապատասխան դեղերով։ «Լեֆլյունամիդը» կիրառվում է մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ, մասնավորապես, Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի ժամանակ, չնայած որ, այն չունի հաստատված ցուցում։ 

Հետևեք մեր հրապարակումներին և ծանոթացեք Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող դեղերին, ինչպես նաև վերականգնողական միջոցառումներին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել

Տվյալ բաժնի վերջին նյութերը