Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա
28/05/2022 14:34

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա

Մայիսի 28-ին` ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր կա