.jpg)
31/05/2022 11:09
Ադրբեջանական ԶԼՄ-ները լուսանկարներ են տարածում, որում ներկայացվում է մեր զինծառայողի խոցման հատվածը. տեսանելի է վրան․ Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են տարածում, որը ներկայացվում է որպես մի քանի օր առաջ մեր զինծառայողի խոցման հատված, Facebook-ում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Լուսանկարներում տեսանելի է վրան, որը, ենթադրաբար, մեր զինծառայողների կացարանն է։
Երբ մեր զինծառայողի զոհվելու օրն ինձ ասացին, որ խոցման պահին զինծառայողը գտնվել է վրանում, առհասարակ, զորքերի պահպանության այդ հատվածում զինծառայողները վրանում են ծառայություն կրում, հիշեցի այս իշխանությունների հավաստիացումները, որ առաջնագիծն ապահովված է համապատասխան կացարաններով։
Եթե նույնիսկ վրան տեղադրվել է, ապա ինչ որոշումների հիման վրա է այն տեղադրվել խոցելի, տեսանելի, թշնամու կրակի համար հասանելի հատվածում։
Հիշեք, ոստիկանությանը հատկացվող մեծ խրախուսանքային բյուջեն, ոստիկանության զորքերի Երևանի կենտրոնում քաղաքացիների նկատմամբ բռնությունները և սահմանային հատվածում վրանային ու անպաշտպան հատվածները։
Սրանց համար ուժային համակարգը ունի մեկ նպատակ՝ կատարել բութ գործիքի դեր, իսկ սահմանների պաշտպանությունը թողնված է Ադրբեջանի քմահաճույքներին։
ՀԳ. Ադրբեջանի տարածած լուսանկարը չեմ տեղադրում, որպեսզի զոհված մեր զինծառայողի հարազատների զգացմունքները որևէ ձևով չվիրավորեմ։ Ինձ համար ևս ծանր պատկեր է», - գրել է պատգամավորը։