Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենին
01/06/2022 14:37

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լիտվա։

Այցի շրջանակներում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենի և աշխատակազմի հետ:

Զրույցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է իրենց աշխատանքները, այն ծառայությունների փաթեթը, որը գործում է, ինչպես նաև գնումների իրականացման մեխանիզմը և մոնիտորինգի ծրագիրը:

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենին