09/06/2022 14:27
Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ աշխատում ենք Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ. Լավրով
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը ամրապնդում են համագործակցությունը հումանիտար ոլորտում՝ պահպանելով միասնական կրթական, գիտական, լեզվական տարածքը, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերենի ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայերի քվոտաների ավելացմանը», - նշել է Լավրովը։