Արյան դոնորների համաշխարհային օրն է
14/06/2022 12:25

Արյան դոնորների համաշխարհային օրն է

Արյան դոնորների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր»։
 
Սա ևս մեկ հնարավորություն է` շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար, ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը, բարձրացնել արյան դոնորության մասին մարդկանց իրազեկությունը, խթանելով որակյալ ու անվտանգ արյունը և դրա բաղադրամասերի հասանելիությունը՝ դիտարկել գաղափարի ինտեգրումը՝ որպես արդյունավետ առողջապահական համակարգերի, կենսակերպի և մշակույթի մաս մեր երկրում։
 
ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը, լինելով հանրապետությունում արյան պաշարների հավաքման և պահեստավորման լիազոր մարմինը, պլանավորում է օրվան նվիրված միջոցառումներ։
 
Հունիսի 14-ին` մինչև ժամը 13․00-ն, կկազմակերպվի արյան դոնորության ակցիա, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես նաև պաշտոնատար անձինք։
 
Իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընդգրկում են տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում հասարակության լայն շերտերի շրջանում։ Միջոցառումներ են տեղի ունենալու նաև մարզերում գործող Արյան փոխներարկման կայաններում (Գյումրի, Հրազդան, Վանաձոր, Արմավիր, Գորիս)։
Արյան դոնորների համաշխարհային օրն է