18/06/2022 14:03
Պայթյուն՝ Երևանի Արին Բերդի փողոցում․ ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած
Հունիսի 18-ին՝ ժամը 12։43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում տեղի է ունեցել պայթյուն։
Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։